Հայաստան ի Հանրապետական կուսակցության
կենտրոնական
գրասենյակում
հունվարի 26ին
մեկնարկել է
կուսակցության
գործադիր մարմնի
նիստը: Ինչպես
հաղորդում
է «Արմենպրես»ը,
նիստը
նախագահում է ՀՀ
Նախագահ, ՀՀԿ
առաջնորդ Սերժ
Սարգսյանը:
Գործադիր մարմնի
նիստին կհաջորդի
կուսակցության
խորհրդի նիստը, որի ընթացքում կհաստատվի խորհրդի նոր կազմը: Նախատեսվում է, որ խորհրդի նիստի ընթացքում
կընտրվեն կուսակցության փոխնախագահները, կհստակեցվեն Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների
համամասնական և տարածքային ցուցակները:
Ակնկալվում է, որ խորհրդի նիստից հետո հայտնի կդառնա, թե ով է գլխավորելու կուսակցության նախընտրական
կենտրոնական շտաբը: