1/1 Ադրբեջանցի պաշտոնյան Հայաստանի դրոշի փոխարեն կոտրել է Կոլումբիայի դրոշը. քսենոֆոբիայի բացահայտ օրինակ 17:36, 10 Նոյեմբեր, 2016 ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում դեռևս չեն կարողանում տարբերակել Հայաստանի Հանրապետության և Կոլումբիայի պետական դրոշները: Պատահական չէ, որ նոյեմբերի 9ին Ադրբեջանի Ազգային դրոշի օրվան նվիրված միջոցառման ժամանակ Դաշքեսանի շրջանի ղեկավար Ահադ
Աբիևը սխալմամբ հայկականի փոխարեն կոտրել է Կոլումբիայի դրոշը` ի ցույց դնելով այդ երկրում հայատյացության բացահայտ դրսևորումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով ադրբեջանական Report գործակալությունը, ի պատասխան Կոլումբիայի պետական դրոշը կոտրելու տեսարանը պատկերող լուսանկարների տարածումից բարձրացած աղմուկի` Աբիևը սկսել է արդարանալ, թե կոտրելու ժամանակ իմացել է, որ իր դիմաց Հայաստանի դրոշն է, պարզապես հակառակ կերպով շրջված: «Նրանք, ովքեր Հայաստանի դրոշը ներկայացնում են որպես Կոլումբիայի դրոշ, գործում են հայերի օգտին», հայտարարել է Աբիևը: Սոցիալական ցանցերի օգտատերերն ու լրատվամիջոցները մեղադրանքներ էին հղել Դաշքեսանի ղեկավարի հասցեին այն բանի համար, որ նա հայկականի փոխարեն կոտրել է Կոլումբիայի դրոշը: